Մեծ Բրիտանիան Ուկրաինային լրացուցիչ 1,3 միլիարդ ֆունտ օգնություն կտրամադրի

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական և մարդասիրական օգնության տեսքով լրացուցիչ 1,3 միլիարդ ֆունտ կտրամադրի։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Նշված գումարով Մեծ Բրիտանիան կրկնապատկում է Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության իր հանձնառությունը, ինչը հակամարտությունից հետո հատկացված ամենաբարձր գումարն է՝ Իրաքում և Աֆղանստանում հակամարտություններից հետո։ Նաև հաղորդվում է, որ այդ գումարը Ուկրաինա կփոխանցվի այն պահուստներից, որոնք Բրիտանիան օգտագործում է արտակարգ իրավիճակների համար։

«Պուտինի դաժան հարձակումը Ուկրաինայի վրա ոչ միայն անասելի ավերածություններ է առաջացնում, այլև սպառնում է խաղաղությանն ու անվտանգությանը ողջ Եվրոպայում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարություն անելիս։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ջոնսոնն այս ամսվա վերջին հանդիպում կանցկացնի պաշտպանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտադրության ավելացումը՝ ի պատասխան ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած աճող պահանջարկի:

Բացի այդ, այսօր նախատեսված է «Մեծ յոթնյակի» առաջնորդների առցանց հանդիպումը, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։