ԱԺ-ում քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ փոփոխություններ կատարելը պայմանավորած է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ։ Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին չվճարել …

