Աբովյան և Արզնի համայնքներում նախատեսվում է «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնքի կառուցումը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աբովյանի համայնքապետարանում, համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, տեղի է ունեցել հանդիպում  ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, «Էնթերփրայզ Արմենիայի» և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացվել է «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներդրումային ծրագիրը. այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Ներդրումային ծրագրով նախատեսվում է Կոտայքի մարզի Աբովյան և Արզնի համայնքներում կառուցել «HYEPROSPECT» նորարարական և ներառական արդյունաբերական համայնք, որն ունենալու է համապատասխան ենթակառուցվածքներ չորս հիմնական ուղղություններով՝ ինովացիա, ուսուցում, ծառայություններ, կառույցներ։

Համայնքը ներառելու է բնակելի, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և կանաչ գոտիներ, ինչպես նաև արտադրական թաղամաս (ազատ տնտեսական գոտի, ազատ արդյունաբերական գոտի՝ լավ հարմարեցված ԵԱՏՄ շուկաները թիրախավորող արտադրանքի համար և ծախսարդյունավետ ռեսուրսներ:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ներդրումային նախաձեռնությանն առնչվող մի շարք հարցերի, ներկայացրել ծրագրի վերաբերյալ առաջարկներ և դիտողություններ, քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:

«HYEPROSPECT» կայուն սմարթ համայնքի ծրագրի կառավարման աշխատանքները էկոնոմիկայի նախարարության առաջնորդությամբ իրականացնում է իԳործ ծրագրի փորձագետ և խորհրդական Արևիկ Մարգարյանը։