ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ ու հետաքրքրվեց, թե Արդյոք առաջիկայում հնարավո՞ր է հանդիպում տեղի ունենա Հայաստանում կամ Թուրքիայում: «Ես մեծ կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին, չեմ բացառում, որ ինչ-որ պահի, երբ գործընթացը շոշափելի հաջողություններ սկսի արձանագրել, այդպիսի հանդիպումներ լինեն նաև Անկարայում …

