Այս ֆորմատի վախճանի մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են․ Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մահվան մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով բանակցային տվյալ ֆորմատի շուրջ ուկրաինական իրադարձությունների համատեքստում առկա մտահոգությունները։

«Ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում։ Մինչ այդ հիշեք, որ Ադրբեջանն էր այն երկիրը, որը մերժում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը և այդ ձևաչափով բանակցությունները շարունակելու առաջարկը։ Բայց ուկրաինական կոնֆլիկտից հետո նաև համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ առաջ եկան»,- նշեց Միրզոյանը` միաժամանակ շեշտելով, որ Հայաստանը բանակցությունների ձևաչափը տեսնում հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատում։

ԱԳ նախարարը հավելեց, որ համանախագահող երկրները ևս հաստատել են իրենց պատրաստակամությունը` բանակցությունները շարունակելու։

«Այնպես որ ասել, որ այս հարցում կա կոնսենսուս, կլինի չափազանցված, կոնսենսուս չկա, և առաջին հերթին հենց Ադրբեջանի կողմից ու Ադրբեջանի ջանքերով։ Բայցև, ինչպես դասականը կասեր` այս ֆորմատի մահվան մասին լուրերը ևս փոքր–ինչ չափազանցված են»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: