Կոռեկտ չէ ասեմ՝ միջազգային գործընկերները ինչ են ասում իրենց մասին․ Միրզոյանը՝ ընդդիմության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Դա իսկապես խայտառակ շոու էր»,- այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ ԱԳՆ շենքում իրականացրած ակցիային:

«Քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր: Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք, ենթադրում եմ՝ քննարկելու ու ինձ հարցեր ուղղելու համար և ինձնից պատասխաններ լսելու: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք են դրսևորել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը, իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Խոսելով ընդդիմության՝ Արցախի դրոշներ փակցնելու ակցիայի մասին՝ նախարարը նշեց, որ ընդդիմադիրները 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու, բայց չեն արել. «Նրանց մի մասը, երբ եղել է իշխանություն, չեմ հիշում, որ ԱԳՆ-ն Արցախի դրոշներով զարդարած լինեին կամ կրեին այդ դրոշներն իրենց կոստյումների վրա»:

«Կոռեկտ չեմ համարում ասել, թե միջազգային գործընկերներն ինչ են ասում իրենց մասին»,- նշեց Միրոզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: