Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ: Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ: Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է …