Առաջիկայում տեղի է ունենալու «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք նաև պայմանավորվել ենք՝ ինչպես հետագայում աշխատել Հարավային Կովկասում։ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը։ Մենք արդեն առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում։ Վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, …

