Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Արսեն Ալեքսանդրի Բոբոխյանը. տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ «Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975թ-ին, Երևան քաղաքում: 1992-1997թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, 1999-2000թթ-ին սովորել է Մյունխենի …

