Հայտնաբերվել է 2.2 մլն դրամի հատված ընկուզենի
Հասարակություն
08.06.2022 | 15:33Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը․ տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն»,- ասված է հաղորդագրությունում։