Համայնքները սկսել են ակտիվ ծրագրեր ներկայացնել․ միջինը 2 անգամ ավելացել են սուբվենցիոն ծրագրերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Մենք արդեն որոշակի ճանապարհ ունենք անցած և կարող ենք հավաստել, որ շատ ու շատ ռիսկեր, վտանգներ, թերահավատ կարծիքներ արդեն կարող ենք գնահատել և նշել, որ դրանք իրականում այնքան էլ մեծ մարտահրավերներ չէին, շատ դեպքերում ընդհանրապես մարտահրավերներ չէին»,- նշեց ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ միավորված համայնքների վարչական կառավարման տարբերակով կարելի է արդյունավետ աշխատել:

Տերտերյանը նաև ներկայացրեց այն կառուցվածքը, որ առաջարկվում է վարչատարածքային փոփոխություններով:

«Արագածոտնի մարզում Թալին համայնք, որը կմիավորի Թալին և Արագածավան համայնքները Գեղարքունիքի մարզում Ճամբարակ համայնք, որը կմիավորի Ճամբարակը և Շողակաթը, Լոռու մարզում Ալավերդի համայնք, որը կմիավորի Ալավերդին, Ախթալան, Շնողը և Օձունը, Լոռու մարզում Տաշիր համայնք, որը կմիավորի Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը, և Սյունիքի մարզում Սիսիան համայնք, որը կմիավորի Սիսիան, Գորայք համայնքները»,- ասաց Տերտերյանը:

Պետք է լինի ռազմավարություն, և որոշակի մասշտաբի բերված համայնքների համար այդ ռազմավարությունն իրականացվի:  Ըստ Տերտերյանի՝ համայնքների կոնսոլիդացիայի արդյունքում համայնքների հնարավորության մեծացման մասին են խոսում սուբվենցիոն ծրագրերի ծավալների աճը բնութագրող թվերը: «Համայնքները շատ ակտիվ սկսել են ծրագրեր ներկայացնել, ինչը նշանակում է, որ իրենք կարողանում են միջոցներ կոնսոլիդացնել այդ ծրագրերն իրականացնելու համար»,-ասաց նա:

Փոխնախարարը համեմատության համար նաև օրինակ բերեց. Արմավիրի մարզի համայնքները 2019-ին ներկայացրել են 768 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, 2020-ին՝ 2 մլրդ, 2021-ին՝ 3.76 մլրդ, 2022 թվականի համար 6.2 մլրդ դրամի ծրագիր է ներկայացվել մարզից: «Եթե համարենք, որ կեսը պետության համաֆինանսավորումը պետք է լինի, կստացվի, որ Արմավիրի համայնքները կարողացել են  3.1 մլրդի ռեսուրս կոնսոլիդացնել»,-ասաց Տերտերյանը:

Նա ներկայացրեց այլ մարզերի ցուցանիշները ևս՝ նշելով, որ միջինը 2 անգամ գրեթե բոլոր տեղերում ավելացել է ցուցանիշը:

Մանրամասները՝ տեսանյութում: