Այն, ինչի վրա քլիք եք արել ինտերնետում, կարդացել թերթում, լսել կամ դիտել կարող է նաև թանգարանային նմուշ լինել՝ մեդիա-թանգարանի։ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն» իր հերթական «Լրատուն» ցուցահանդեսով առաջարկում է ծանոթանալ Հայաստանում մարդու իրավունքների լուսաբանման խնդիրներին և գրաքննությունից զերծ լրագրության կարևորությանը։ Ցուցադրության «Մարդը ափի մե՞ջ, լրագրողի տեսանկյուն»-ը խորագիրը պատմում է մարդու իրավունքների լուսաբանման խնդիրների մասին, «Առանց գրաքննության» …

