Առաջարկվում է բարձրացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Առաջարկվում է բարձրացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ աշխատավարձի չափը կարգավորվում են ՝«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Սակայն, Մինասյանի խոսքով, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը:

Անդրադառնալով նրանց աշխատանքի ծանրաբեռնվածությանը և պատասխանատվությանը՝ Միանսյանը խիստ կարևորեց այդ երկու դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին և կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը:

«Այս համատեքստում նախագծով առաջարկվում է վերանայել վերջիններիս վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվում է վերանայում դրույքաչափի 80 տոկոսի չափով՝ հավելավճարի տեսքով»,-ասաց փոխնախարարը:

Միանսյան դիտարկմամբ՝ փոփոխությունները բխում են ՀՀ դատաիրավական ռազմավարության տրամաբանությունից, որտեղ նախատեսված է դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման օրենսդրական փոփոխությունների իրականացում:

Փոխնախարարի խոսքով՝ սրանով լուծում են այն խնդիրը, որ այսօր ՍԴ դատավորները, կրելով նույն պատասխանատվությունը, ստանում են տարբեր աշխատավարձեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ որոշ դատավորներ դարձել են ՍԴ անդամ՝ գալով դատական համակարգից, որտեղ նրանք տարին 2 տոկոս կուտակելով, ստանում էին հավելավճարներ: Նախագծի ընդունման դեպքում ՍԴ 9 դատավորները կստանան հավասար վարձատրություն:

Մանրամասները՝ տեսանյութում: