Կառավարությունը Օրբելի 23 հասցեի պետական գույքը կներկայացնի օտարման՝ մրցույթով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց օտարել Արաբկիր վարչական շրջանի Օրբելու փողոց 23 հասցեում գտնվող 9905.21 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 3.302955 հեկտար մակերեսով և 0.00436 քառ. մետր մակերեսով բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը:

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ պետական գույքի կառավարման կոմիտեն համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ որպես «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» և «ՀՀ կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ների լիազոր մարմին՝ վերջիններիս կողմից զբաղեցվող Երևան քաղաքի Օրբելի 23 հասցեում գտնվող անշարժ գույքն օտարման ներկայացնելու վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, որի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը տեղեկացրել էր, որ սկզբունքորեն դեմ չէ ներկայացված առաջարկությանը՝ համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին այլ տարածք տրամադրելու դեպքում:

«Օտարման առաջարկվող գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին, գույքը ներկայացնում է նախկին զինվորական հիվանդանոցի շենք-շինություններ՝ դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։ 2020 թվականի հուլիսի 30-ին գույքը ներկայացվել է օտարման մրցույթով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներկայացված նախագծով առաջարկվում է տվյալ գույքն օտարել մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախագծով սահմանվում է, որ գույքի վաճառքի գինը գնորդները կարող են վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարվա ընթացքում, ինչը, Տերտերյանի գնահատմամբ, հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պետական մի շարք գույքեր չեն աշխատում և ոչ մի օգուտ չեն բերում պետությանը: Նրա դիտարկմամբ՝ այդ շենքերը չեն օգտագործվում, մաշվում են, ստացվում է՝ օգուտ չեն տալիս, բայց վնաս տալիս են:

Վարչապետը, դիմելով պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին, հետաքրքրվեց, թե առաջին անգամ, երբ օտարել են գույքը, այն ինչո՞ւ չի վաճառվել:

Ավետիսյանի պնդմամբ՝ գույքը բավականին բարձր արժեք ունի. «Այժմ իջեցրել ենք մեկնարկային արժեքը, որպեսզի ներգրավենք մասնակիցների լայն շրջանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: