Ֆրանսիայում այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրությունների երկրորդ փուլը։ Կընտրվի Ազգային ժողովի 577 պատգամավոր՝ հինգ տարի ժամկետով։ Երկրորդ փուլում խորհրդարանում տեղի համար թեկնածուներին անհրաժեշտ է ստանալ ձայների մեծամասնությունը: Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հիմնական պայքարը ծավալվելու է «Միասին» նախագահական կոալիցիայի և ձախերի կոալիցիայի միջև։ Հունիսի 12-ին կայացած առաջին փուլի արդյունքներով …

