Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին ասվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած տեղեկատվության մեջ, գրում է Վրաստանի առաջին ալիքը։ «ԱՄՆ-ը շարունակում է աջակցել 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, ըստ որի՝ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Այս երկրների տարեկան ազգային ծրագիրը …