ԱՄՆ-ը համոզված է՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում առաջիկա գագաթնաժողովում առաջընթաց կլինի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները ձգտելու են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում դրական արդյունքի հասնել դաշինքին առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քարըն Դոնֆրիդը, գրում է swissinfo-ն։

«Ես կասեմ այսպես․ մենք միանշանակ հասնում ենք դրան»,- ասել է նա Սենատի լսումների ընթացքում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը հույս ունի համաձայնության հասնել Թուրքիայի, Ֆինլանդիայի ու Շվեդիայի միջև Մադրիդում հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Դոնֆրիդը կառուցողական է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի բանակցությունները, որոնք երկուշաբթի տեղի են ունեցել դաշինքի կենտրոնակայանում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ։

«Որքան մենք հասկանում ենք՝ դա կառուցողական հանդիպում էր։ Մենք համոզված ենք նրանում, որ առաջընթաց այդ ուղղությամբ կլինի»,- ասել է Դոնֆրիդը։

Հավելենք, որ երկուշաբթի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հանդիպումը։ Թուրքիան դեմ է Սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցությանը։

Էմմա Չոբանյան