Անհրաժեշտ է վերականգնել երկրում հանրային համերաշխությունը: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ ներդրված դատապարտելի դիսկուրսների պատճառով այսօր խաթարված է հանրային համերաշխությունը և, ցավոք սրտի, դրա վերականգնելու հեռանկարները շատ մշուշոտ են: Թաթոյանի խոսքով՝ դատապարտելի է, որ հասարակական, քաղաքական հարթակ բերվեց «նոր ու նախկին», «սև ու սպիտակ» պիտակավորման դիսկուրսը, ըստ …