Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
Բոլորը

Խծաբերդում գերեվարված գերիների հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։

Նրանք ռուսական կողմից են պահաջում ապահովել իրենց հարազատների ազատ արձակումը, քանի որ, ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուսական խաղաղապահ ուժերի հսկողության տակ գտնվող տարածքում ու նրանց թողտվությամբ։ Գերիների հարազատների ձեռքին պաստառներ են հետևյալ բովանդակությամբ՝ « Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ», «Վերադարձրեք մեր տղաներին»։

Ըստ հյուպատոսատարանի աշխատակիցներից մեկի՝ ՌԴ հյուպատոսն այս պահին շենքում չէ, հետևաբար՝ նա գերիների հարազատներին առաջարկեց երեք հոգանոց խումբ կազմել ու ժամը 14.00-ից հետո գալ և հանդիպել հյուպատոսին։ Գերիների հարազատները հայտարարեցին, որ կսպասեն, չեն հեռանա, մինչև հյուպատոսը չգա, իրենց պահանջը չլսի։

Արմիկ Մովսիսյան