«Շատ դեպքերում աշակերտը ժամանակակից գիտելիքին ավելի մեծ հասանելիություն ունի, քան դասատուն»․ քննարկում՝ Գյումրիում

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոն»-ում» տեղի ունեցավ «Կրթական բարեփոխումներն ու հանրակրթության մարտահրավերները» թեմայով քննարկում, որին հրավիրված էին բուհերի ռեկտորներ, մարզպետարանի կրթության բաժնի ու դպրոցների ներկայացուցիչներ։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի կարծիքով բարեփոխումների կարիք ունի ցանկացած ոլորտ, այդ թվում՝ բուհերը։ Ըստ նրա՝ պետք է ապահովել բարձր հմտություններ ու կարողություններ ունեցող շրջանավարտներ․ թե՛ դպրոցականները, թե՛ բուհերի շրջանավարտները տեսական գիտելիքների բարձր մակարդակ ունեն, սակայն ոչ հմտությունների ու կարողությունների։ Այդ պատճառով պետք է ավելացնել գործնական պարապմունքների, սեմինարների ժամաքանակը ուսումնական պլաններում։

Գործնական պարապմունքների ավելացման խնդիր դրված է նաև Շիրակի պետական համալսարանում։ Ռեկտորի խոսքով՝ Ֆրանսիայի գործընկերների հետ կրթական մի ծրագիր են փորձում իրականացնել․ բանկային գործ և ապահովագրություն մասնագիտության ուսումնառության մեջ մի ամբողջ կիսամյակ նվիրելու են գործանական պարապմունքներին։ Գործատուն, ըստ ռեկտորի, շրջանավարտին սովորաբար հարցնում է՝ դու ի՞նչ կարող ես անել, ոչ թե՝ դու ի՞նչ գիտես։
«Չի կարելի կրթության տարբեր աստիճանները իրարից տարանջատել․ փոփոխություններ պետք է սկսել նախադպրոցական կրթական մակարդակից և շարունակել մինչև վերջ։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, ցավոք սրտի, կարելի է չարչրկված օրենք անվանել, արդեն 2-3 տարի է՝ քննարկումների մեջ է, այնտեղ կան լուրջ փոփոխություններ։ Այդ տեսանկյունից կուզենայի հատկապես ընդգծել բակալավրիատում և մագիստրատուրայում ուսումնական տարիների ազատ գրաֆիկի հնարավորությունը, երբ ասենք ուսանողը հնարավորություն կունենա 3-6 կամ 7 տարում ավարտել բակալավրիատի տվյալ կրթական ծրագիրը։
Իհարկե, բարեփոխումների կարիք կա, ես կուզենայի հասկանալ բուն նպատակն ինչի համար է, ինչ է մեզ թելադրում։ Մենք այսօր խնդիր ունենք կրթության որակի։ Բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթության և թե՛ բարձրագույն կրթության ոլորտում պիտի ուղղված լինեն ուսման որակի բարձրացմանը։ Մենք ունենք շատ ուսյալներ, դիպլոմավոր շատ-շատ մարդիկ, բայց համաձայնեք, որ ունենք լավ հմտություններ և կարողություններ ունեցող աշխատակիցների պահանջ, ցանկացած գործատու այդ խնդրի առաջ է կանգնած»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Կարեն Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ կրթությունը միատարր չէ։

«Եթե մենք խոսում ենք կրթությունից, պիտի հասկանանք՝ ինչ կրթություն, օրինակ հանրակրթությո՞ւն, ի՞նչ ձևաչափ, որովհետև կրթությունը փոխել է իր տրամաբանությունը, եթե ժամանակին կար դպրոց հասկացությունը, որտեղ փոխանցվում էին գիտելիքներ, որոնք ժամանակին դասատուն ուներ, աշակերտը չուներ, այսօր գիտեիքը բացվել է։ Այսօր բոլորն ունեն գիտելիքի, այսպես ասած, հասանելիությունը։ Շատ ավելի շատ գիտելիքի հասանելիություն ունի աշակերտը, քան դասատուն, և շատ դեպքերում ժամանակակից գիտելիքի հասանելիություն աշակերտը շատ ավելի ունի, շատ ավելի է կարդում և հետևում, թեկուզ սոցիալական մեդիայի հարթակում, քան դասատուն։

Շատ դասատուներ կան, որոնք այսօրվա գիտելիքի ցուցանիշով շատ ավելի հին են համարվում, քան աշակերտը։ Եվ այդ դեպքում չես կարող ասել դասարանում ինչ տեղի կունենա, երբ դասատուն կասի մի բան, երբ աշակերտն, ասենք, այդ օրը գուգլից, վիքիպեդիայից, չգիտեմ ինչ-ինչ հարթակներից ուրիշ ինֆորմացիա ունի, որն ավելի ժամանակակից է և ավելի իրական»,-ասաց Կարեն Պետրոսյանը։


Ըստ նրա, ցանկացած բարեփոխում պիտի խնդիր լուծի, իսկ այդ մասին նախ պիտի բարձրաձայն խոսվի։

«Ժամանակին՝ մի քանի տարի առաջ, երբ օրենքի փոփոխություն էր արվում, ցանկացած փոփոխության հիմքում ինչ-որ մեկի շահն էր և անձնական ավելի շատ, քան հանրային։ Հիմա որ փոփոխությունն արվում է, փոփոխություն բերողը պիտի ասի՝ այս դրույթը մենք փոխում ենք այս խնդիրը, այս ցավը լուծելու համար։ Այսօր կրթության ոլորտում շատ ցավեր կան, 1-ին՝ նյութատեխնիկական ապահովվածություն չկա, միջոցներն ահավոր սուղ են»։

Նա ասաց, որ 7 կետից բաղկացած մոդել են մշակել իրենց բուհում ու դրանով են առաջնորդվում, սակայն նույնը կարող են իրականացնել հանրակրթական դպրոցում, կարևոր են միջավայրը, մեթոդները։ Ըստ նրա, այսօր տրամադրող միջավայր պիտի ստեղծել, մեթոդներն արդիականացնել, քանի որ մարդիկ 3 րոպեից ավելի չեն ուզում լսել։
«3 րոպեանոց տեսադասերը շատ ավելի մեսիջներ, բովանդակային նյութ են պարունակում, քան 40 րոպեանոց դասախոսությունները․ թող ներե՛ն շատ դասատուներ, ես ինքս մանկավարժ եմ, դասախոս եմ։ Նրանց 40 րոպեանոց խոսքը զետեղված է 3 րոպեանոց տեսանյութի մեջ, որը շատ ավելի ազդեցիկ է, շատ ավելի օգտակար է»,-ասաց Կարեն Պետրոսյանը։

Նա շեշտադրեց նաև մոտիվացիայի կարևորությունը, ուսանող-դասախոս շփման մշակույթը, կրթական հաստատության՝ միջազգային ինտեգրացիային համահունչ լինելը, պրակտիկ կրթություն տալը և ամենակարևորը՝ լաբորատորիաներ ունենալը։ Ըստ նրա՝ այսօր խոսում ենք այն մասին, որ ֆիզիկան, քիմիան մահանում են մեր երկրում, պատճառներից մեկն այն է,որ փորձարարական լաբորատորիաներ դպրոցների մեծ մասում չունենք։

Պետրոսյանի կարծիքով պետք է նստել ու քաղաքականություն մշակել, հիմնավորել, որ փոփոխությունն ինչ նպատակով է արվում։ Շիրակի մարզի օրինակով նշեց, որ սովորաբար տնօրեն դառնում է դպրոցի որևէ ուսուցիչ, որը, սակայն, չունի կառավարման մասնագիտական կրթություն։

Արմիկ Մովսիսյան