ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, …