Ազգային ժողովում քննարկվում է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը քաղաքական մեծամասնության կողմից մերժումն անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման և այսօրվա …