Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Լիտվայի կողմից իր տարածքով բեռների մի մասը Կալինինգրադի մարզ տեղափոխելու արգելքի հետ։ Այս մասին հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Որքանով ես գիտեմ՝ երեքշաբթի Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերին կանչել են ԱԳ նախարարություն, նրան համապատասխան պայմաններ կառաջադրվեն»,- ասել …

