Արևմուտքում զգուշացնում են Զապորոժիեի ԱԷԿ-ի վթարի դեպքում ՆԱՏՕ-ի միջամտության մասին

Լուրեր

16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

ՌԴ-ի կողմից Զապորոժիեի ԱԷԿ վրա հարձակման պատճառով ռադիացիայի արտահոսքը հարկադրելու է ՆԱՏՕ-ին գործի դնել իր կանոնադրության 5-րդ հոդվածը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հարցերով հատուկ կոմիտեի ղեկավար Թոբիաս Էլվուդը:

«Ցանկացած դիտավորյալ վնաս, որը կհանգեցնի ուկրաինական միջուկային ռեակտորում ճառագայթման պոտենցիալ արտահոսքի, կդառնա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի խախտում»,- գրել է նա Twitter-ում։

DW-ի փոխանցմամբ՝ Էլվուդի խոսքերը հաստատել է Իլինոյս նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերը. «Ռադիացիայի ցանկացած արտահոսք մարդկանց կսպանի ՆԱՏՕ-ի երկրներում։ Սա ինքնաբերաբար հինգերորդ հոդվածն է»:

Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած երկրի վրա զինված հարձակումը հավասարեցնում է ամբողջ դաշինքի վրա հարձակմանը և նման իրավիճակում, ըստ էության, դաշինքի պետություններին պարտավորեցնում է անհապաղ օգնություն ցուցաբերել միմյանց, ներառյալ ռազմական ուժի կիրառումը: