ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Համակարգող խորհրդի հերթական ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման և վերադարձման, քրեական վարույթների շրջանակում գործարարության իրավունքների պաշտպանության, ծայրահեղականության և ահաբեկչության, անօրինական …

