Հունիսի 23-ին Օսլոյում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նորվեգականը՝ ԱԳՆ պետքարտուղար Էիվինդ Վադ Պետերսսոնը։ ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին կողմերը ողջունեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև ս․թ․ հունիսին նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին …

