Կապուտակ Սևանի կանաչած ափերին. ինչ նպատակով է լրացուցիչ ջրառ արվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Սևանա լճից ոռոգման նպատակով, օգոստոսի 10-ի դրությամբ, բաց է թողնվել 103 միլիոն 361 հազար խորանարդ մետր ջուր։ «Սևանի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով լճից ջրառի առավելագույն չափաքանակ է սահմանված 170 միլիոն խորանարդ մետրը: Լճից, սակայն, տարիներ շարունակ բաց է թողնվել ավելի շատ ջուր, քան նախատեսում է օրենքը։

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի խոսքով՝ Սևանա լճից ոռոգման համար իրականացվող ջրբացթողումներն այս տարի մեկնարկել են հունիսի 3-ից, և մինչև օգոստոսի առաջին տասնօրյակը լճից իրականացված ջրառը մոտ 61 միլիոնով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

2012 թվականից հետո հինգ անգամ Կառավարությունը դիմել է Ազգային ժողովին, փոխել օրենքը, որպեսզի լճից լրացուցիչ ջուր բաց թողնվի։ Դեռ 2019 թվականին այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով օրենքով սահմանափակել Սևանից ջրառը: Ըստ այդ նախագծի՝ տարեկան 170 միլիոն խորանարդ մետրն այն սահմանն էր, որը չպետք է գերազանցվեր։ Բայց նախագծին իշխող մեծամասնությունը կողմ չքվեարկեց, նախագծին դեմ էր արտահայտվել նաև Կառավարությունը։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ տարեկան միջին հաշվով մեկ միլիարդ հարյուր միլիոն խորհանարդ ջուր է գոլորշիանում, ինչն անհամեմատելի շատ է նախատեսված ջրառի չափաքանակից։

2008 թվականին իրականացվել է 360 միլիոն խորանարդ մետր ջրառ, 2012-ին՝ 320, 2014-ին՝ 240, 2017-ին՝ 270, 2018-ին՝ 210, 2021 թվականին՝ 227 միլիոն խորհանարդ մետր: Ու թեև պաշտոնյան շեշտում է, որ Սևանից տարիներ շարունակ իրականացված լրացուցիչ ջրբացթողումները բացասաբար չեն ազդել Սևանի էկոհամակարգի վրա, այդուհանդերձ, բնապահպաները հակառակն են պնդում: Խնդիրներից մեկը, օրինակ, լճի մակարդակի անկումն է: ՇՄ նախարարության պաշտոնյայի խոսքով՝ Սևանա լճի մակարդակն օգոստոսի 4-ի դրությամբ կազմում է 1900,62 մետր: Անցյալ տարվա նույն օրվա հետ համեմատ այս ցուցանիշը 7սմ-ով ցածր է։

«Սևանից Արարատյան դաշտի, ինչպես նաև Արմավիրի մարզի գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման համար վերցվող ջուրը հաճախ չի հասնում գյուղացիներին»,- պնդում է «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնես աջակցության ՀԿ նախագահ Լիանա Ասոյանը։

Նրա խոսքով՝ ջրառը հաճախ արվում է զուտ էներգետիկ նպատակներով։

Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը չի հերքում, որ Սևանա լճից ջրբացթողումն իրականացվում է նաև էներգետիկ նպատակով:

Լիանա Ասոյանը, մինչդեռ, հակադարձում է՝ արդեն քանի տարի է՝ իրենց կազմակերպությունը Շրջակա միջավայրի նախարարությունից փորձում է ճշտել՝ որտե՞ղ են այդ գումարները։

Բնապահպանական կազմակերպության նախագահի խոսքով՝ լրացուցիչ ջրառը ուղիղ կապ ունի նաև լճի ափերի շինությունների հետագա գործունեության հետ:

Սևանն առաջին անգամ ծաղկել է 1960-ականներին, հետագայում նաև՝ 1990-ականներին: Իսկ արդեն 2018 թվականից ամեն տարի լիճը ծաղկում է: Լճի ծաղկումը, սակայն, ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանի ասելով, կապ չունի ջրառի հետ:

«Բլեջան» բնապահպանական, սոցիալական ու բիզնես աջակցության ՀԿ նախագահ Լիանա Ասոյանը, սակայն, պնդում է՝ ծաղկման պատճառներից մեկը հենց ջրառն է։ Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետի  խոսքով՝ արդիականացվում, վերանորոգվում են ոռոգման համակարգերը, մշակվել է նաև ոռոգման համակարգերի կառավարման ռազմավարություն։ Ըստ պաշտոնյայի՝ այս ամենը հնարավորություն կտա նվազեցնել Սևանից ջրառի քանակը և դրա հետ կապված խնդիրները: Լճի էկոհամակարգի վերականգնմանն ու մակարդակի բարձրացմանն ուղղված ռազմավարությունները և օրենսդրական փոփոխությունները, անշուշտ, կարևոր են, մնում է միայն, որ դրանք պարբերաբար չփոփոխվեն՝ ըստ իրավիճակային նպատակահարմարության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողեր Ստեփանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: