Դիլիջան համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները
Հասարակություն
27.08.2022 | 17:15Դիլիջան համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները:
Մեկնարկել են Մյասնիկյան փողոցի շուրջ 2500մ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
«Շինարարական աշխատանքների հետ կապված հնարավոր է ճանապարհի երթևեկելի գոտու անանցանելիություն, ուստի խնդրում ենք հարկ եղած դեպքում Մյասնիկյան փողոցը շրջանցել Հակոբջանյան փողոցով»,- ասված է համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: