Ապրիլի 10-ին՝ ժամը 19։11-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքում այրվում է հացատան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Մելիքյան փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է …