Մայիսի 30-ին, ժամը 15։42-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Chinvan 804» մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է …

