Նորավանք վանական համալիրի եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Ունի լուրջ վնասվածքներ ոտքերի շրջանում, ժամանել է շտապօգնության բրիգադ և նրան տեղափոխել Եղեգնաձորի ԲԿ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանը։ Տղամարդուն բուժօգնություն ցուցաբերած շտապօգնության հերթապահ բժիշկ Արման Հակոբյանը Factor․am-ին ասաց, որ վնասված էին տղամարդու երկու ոտքերը։ …

