Հալեպահայությունը ապրիլի 22-ին համախմբվել ու Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ պահանջատերի իր կեցվածքը այս անգամ արտահայտել դեպի Ազգային գերեզմանատուն ժողովրդի ջահերթով. այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆեյսբուքում Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջը։ Սիրիայի և Հայաստանի զույգ դրոշներով ջահերթը առաջնորդել է ՀՄԸՄ-ի Հալեպի մասնաճյուղի փողերախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Մհեր Սուսանին։ Շրջանի բնակիչները, իրենց պատշգամբներից …