Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։ «Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների …

