Պուշկին-Եկմալյան խաչմերուկում ծառահատումն ապօրինի է իրականացվել. քրգործ կհարուցվի. Երևանի քաղաքապետարան

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Ժամեր առաջ Factor.am-ի կողմից հրապարակած ծառահատման դեպքին քիչ առաջ արձագանքել է Երևանի քաղաքապետարանը։ Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ Քաղաքապետարանը որևէ տոմս չի տվել ծառահատման համար, ուստի այն իրականացվել է ապօրինի.

«Դեպքի վայր ժամանած մեր աշխատակիցներն արձանագրել են, որ ծառը լիովին առողջ է եղել, իսկ ապօրինի ծառահատում իրականացրած անձիք փորձել են լրիվ մաքրել իրենց հետքերը. ծառի շրջակայքում անգամ մեկ տաշեղ չի եղել։ Դեպքի առթիվ հենց այս պահին նյութեր են հավաքվում ոստիկանություն ուղարկելու և քրեական գործ հարուցելու համար։ Նման բոլոր դեպքերն արագ արձագանք են ստանալու և բոլոր ապօրինի ծառահատումներ կատարողները խստագույնս պատժվեն»,- հավելեց Սարդարյանը։

Հավելենք, որ ապօրինի ծառահատման մասին ահազանգած բնակիչը տեղում հանդիպել է Քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որոնք խոստացել են ամենայն խստությամբ քննել այս դեպքը և հատված ծառի փոխարեն նորը տնկել։ Բնակիչը շեշտել է, որ իրենք հետամուտ են լինելու դեպքի բացահայտմանն ու կանաչ տարածքի վերականգմանը։

Հիշեցնենք՝ մոտ երկու ժամ առաջ Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող հաստաբուն ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցրել է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։ Բնակիչն արձանագրել է նաև ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։

Ռոզա Վարդանյան