Ահազանգ․ Պուշկին-Եկմալյան խաչմերուկում հինգ րոպեում կտրել են մեծ ծառն ու տարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում՝ Պուշկին 49 շենքի դիմաց գտնվող ծառը կտրել են։ Ահազանգը հնչեցնում է հարակից շենքի բնակիչը։ Նա տեսագրել է, թե ինչպես են անհայտ անձինք մի քանի րոպեում կտրում մեծ ծառն ու տանում։

Բնակիչը նաև արձանագրել է ծառը կտրողներին և նրանց ավտոմեքենայի համարանիշը։

Factor.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ։ Վերջինս խոստացավ զրուցել Քաղաքաշինության և Կանաչապատման վարչության հետ՝ խնդրի մասով պարզաբանում ստանալու համար, սակայն, Սարդարյանի փոխանցմամբ՝ պատկան մարմինների հետ կապի դուրս գալ հնարավոր չեղավ։ Պատճառը, հավանաբար, աշխատանքային օրվա ավարտով է պայմանավորված։

Քաղաքապետարանից պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք և խնդիրը կշարունակենք պահել մեր ուշադրության կենտրոնում։

Մանրամասները՝ տեսանյութում։