Թուրքիան իր աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինյալներին ամսական 500 դոլար աշխատավարձ է վճարում

Լուրեր

05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիան Սիրիայի ազգային բանակի զինյալներին ամսական 500 դոլար աշխատավարձ է տալիս։ Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող, Թուրքիայի խորհրդարանաի նախկին անդամ Մութտաֆա Բալբայը։

Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները նախորդ ամիս բողոքել են աշխատավարձից՝ նշելով, որ դրանից գոհ չեն։

Նախկինում որպես Սիրիայի ազատ բանակ հայտնի SNA-ն բաղկացած է ավելի քան 35 ընդդիմադիր խմբավորումներից, որոնք հիմնականում գործում են Սիրիայի հյուսիսում: Այս խմբերը մասնակցել են Թուրքիայի ռազմական հարձակումներին Սիրիայում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» գործողություններին, համապատասխանաբար, 2017, 2018 և 2019 թվականներին: Թուրքիան օգտագործում է SNA-ն տեղում քրդական ուժերի՝ YPG-ի դեմ, որը գլխավորում է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF)։ Այս խմբավորումներին Անկարան համարում է գոյության սպառնալիք՝ կապված Թուրքիայի քուրդ ապստամբների հետ իրենց կապերի հետ:

«Ներկայում Թուրքիայի Հանրապետությունը SNA-ի անդամներին ամսական 500 դոլար աշխատավարձ է տրամադրում»,-ասել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Բալբայը։

SNA-ին մեղադրում են թուրքական հարձակումների ժամանակ նաև ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, քանի որ մի քանի զեկույցներ ցույց են տալիս, որ նրանք թալանել են բնակիչների տներն ու խանութները, առևանգել և խոշտանգել խաղաղ բնակիչներին՝ նախկինում քրդերի կողմից վերահսկվող Աֆրինի վրա Թուրքիայի հարձակման ժամանակ:

Էմմա Չոբանյան