Ուկրաինայի նավահանգիստները լքել է 13 նավ՝ շուրջ 283 հազար տոննա գյուղատնտեսական բեռով

Լուրեր

27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
Բոլորը

Ուկրաինայի նավահանգիստներից կիրակի 13 նավ է մեկնել՝ 282․500 տոննա գյուղմթերքով, որոնք դուրս կգան արտաքին շուկաներ, գրում է VOA-ն։

Սեպտեմբերի 4-ին Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից ութ երկրների համար նախատեսված բեռներ են մեկնել, որոնք ամբողջությամբ արգելափակվել էին ռուսական ներխուժման հետևանքով՝ մինչև հուլիսի 22-ի համաձայնագիրը ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ըստ համաձայնագրի՝ Ուկրաինայի նավահանգիստներից ուղևորվել է 86 նավ՝ 19 երկրի մատակարարելով 2 միլիոն տոննա գյուղմթերք։

Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի մուտքը դեպի Սև ծով՝ իր հիմնական արտահանման ուղին, դադարեցրվել է ռուսական ներխուժումից և Ուկրաինայի նավահանգիստների շրջափակումից հետո, ինչն առաջացրել է պարենի համաշխարհային գների կտրուկ աճի և Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում պակասորդի վախի:

Ուկրաինան հույս ունի մինչև 9 ամսվա ընթացքում 60 միլիոն տոննա հացահատիկ արտահանել, հուլիսին ասել է Ուկրաինայի նախագահի տնտեսական խորհրդական Օլեգ Ուստենկոն՝ զգուշացնելով, որ արտահանումը կարող է տևել մինչև 24 ամիս, եթե նավահանգիստները ճիշտ չաշխատեն:

Տաթև Ֆռանգյան