Ղազախստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները նավթի փոխադրման տարբերակների շուրջ

Լուրեր

05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ղազախստանի նավթագազային «Կազմունայգազ» ընկերությունը շարունակում է բանակցությունները Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության հետ նավթի տարանցման տարբերակների շուրջ։ Այս մասին Ինտերֆաքսի ղազախական ծառայությանը հայտնել են երկրի Էներգետիկայի նախարարությունից։

«Ղազախստանի նավթի արտահանման ուղիների հետագա դիվերսիֆիկացման և Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման շրջանակում Էներգետիկայի նախարարությունը և KMG-ն բանակցություններ են սկսել ադրբեջանական կողմի հետ՝ Ադրբեջանի տարածքով ղազախական նավթի տարանցման շուրջ»,- ասել են նախարարությունից։

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ներկայում KMG-ն շարունակում է բանակցություններն ադրբեջանական ընկերության ու ղազախական նավթային ընկերությունների հետ նավթի փոխադրման տարբերակների շուրջ։

Ավելի վաղ էլ Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Աքչուլակովը հայտարարել էր, որ դիտարկվում է Ադրբեջանով ոչ մեծ քանակությամբ նավթի փոխադրման հնարավորությունը։

«Ադրբեջան Կասպից ծովով որոշ ծավալի նավթի փոխադրումը տեխնիկական հարց է, խոսքը հսկայական ծավալների մասին չէ, այլ ավելցուկների, որոնք կարող ենք ունենալ»,- ասել էր նախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ակնկալվում է, որ Ղազախստանը սեպտեմբերից իր հում նավթը սկսելու է վաճառել Ադրբեջանի ամենամեծ խողովակաշարով, քանի որ այլընտրանքներ է փնտրում երթուղուն, որը ՌԴ-ն սպառնում է փակել։

Խնդրի մանրամասներին տիրապետող աղբյուրը լրատվամիջոցին հայտնել էր, որ Ղազախստանի պետական նավթային «Կազմունայգազը» ադրբեջանական պետական SOCAR ընկերության առևտրային ստորաբաժանման հետ ակտիվ քննարկումներ է անում՝ թույլ տալու ադրբեջանական նավթամուղով տարեկան 1,5 միլիոն տոննա ղազախական նավթ արտահանել դեպի Թուրքիայի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստ։

Էմմա Չոբանյան