Ազգային ժողովի 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանը մեկնարկեց առանց ընդդիմության մասնակցության: Նախորդ նստաշրջանի կեսից խորհրդարանական աշխատանքը բոյկոտած և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժականի պահանջով փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր երկու խմբակցություններն այդպես էլ Ազգային ժողով չվերադարձան: ԱԺ առաջին նիստին զուգահեռ՝ ընդդիմադիրները «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով հանրային քննարկում են անցկացնում: Ու թեև շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր չկան, միևնույն …

