Սթրես եք առաջացնում մարդկանց մոտ, հանկարծակի ստուգումով բացահայտում եք, որ հավաքարարին չի՞ գրանցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
Բոլորը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է վերացնել անօրինական աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս տեսչական մարմնի կողմից ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետարքրքվեց․ «Ո՞րն է այս նախագծի նպատակը, բռնացնե՞լը։ Գուցե երևույթը վերացնելու մասին մտածենք։ Բռնացնելու ճանապարհով, կարծում եմ, սխալ փիլիսոփայություն ենք ընտրել։ Ստուգումներով չէ, որ պետք է նման փաստերը հայտնաբերվեն։ Մեխանիզմներ են պետք, որպեսզի գործատուն աշխատակիցներին չթաքցնի։ Դուք ի՞նչ սթրեսներ եք առաջացնում մարդկանց մոտ։ Հանկարծակի ստուգումով ուզում եք բռնացնել, որ հավաքարարին չի՞ գրանցել»։

Հերիքնազ Տիգրանյանը վստահեցրեց, որ նախագծի նպատակը տնտեսվարողին բռնացնելն ու տուգանելը չէ․ «Բայց օրենքով նախատեսված կան բացառություններ՝ եռօրյա ժամկետի բառացման համար։

Երբ երեք օր առաջ զգուշացնում եք, որ գնալու եք ստուգելու, այդ թվում թաքնված աշխատուժը, ապա, բնականաբար, այդ օրն աշխատանքի չեն գա նրանք, ովքեր աշխատում են առանց պայմանագրի։ Հետևաբար, իրական պատկերը չի արձանագրվի, պարզ չի լինի, թե որքան ստվերային աշխատողներ կան»։

Մանրամասները՝ տեսանյութում։