Հունվարի 16-ին, ժամը 18.55-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Լուսառատ-Եղեգնավան ճանապարհին՝ Եղեգնավան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Վարորդը՝ 67-ամյա Գարուշ Ստեփանյանը, մահացել է, ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը հրաժարվել է բուժօգնությունից: Կատարվում է քննություն: