Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրությունները մտահոգիչ են․ Կանադայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
04.10.2022 | 15:11Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին անդրադարձել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների մահապատժին։
«Ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրությունները խորապես մտահոգիչ են։ Նման բռնություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն և տարածաշրջանը պետք է վերադառնա կայունության»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։
Էմմա Չոբանյան