Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։ Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության, ՊՆ Մարդու իրավունքների և …

