Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղության հաստատմանը

Լուրեր

02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենն ասել է.«Իրանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին խաղաղություն և անդորր հաստատելու միջազգային ջանքերին»:

ParsToday-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Քազեմ Շաֆեին, շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի և Երևանի միջև լավ և աճող հարաբերություններին, հավելել է.«Երկու երկրների միջև կան բազմաթիվ պատմամշակութային ընդհանրություններ և հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն ի նպաստ երկու ժողովուրդների»:

Շաֆեին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումները բարեկամական են հարեւանների նկատմամբ, և որ հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է բոլոր ոլորտներում։

Նա ասել է. «Երկրների տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների պահպանումը Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության անխախտ սկզբունքն է, որը տարբեր մակարդակներում ընդգծել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները»։

Իրանի Իսլամական խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենը ողջունել է Հայաստանի խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակության այցն Իրան և քաղաքական փոխանակումները կարևոր գործոն է համարել Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործում։

Նա ասել է.«Երկու երկրների խորհրդարանների միջեւ խորհրդակցությունն ու շարունակական շփումները կարեւոր գործոն են հարաբերությունների մակարդակի բարելավման համար»։

Անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների դրական պատմությանը՝ Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանն ասել է.«Հայաստանի կառավարության համար կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում հզոր երկրի, և երկու երկրները կարող են լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարբեր ոլորտներում, հատկապես խորհրդարանական մակարդակում»։

Դեսպան Ավագյանը բարձր է գնահատել հատկապես Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի դիրքորոշումը: