Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախը. Արտակ Բեգլարյան
Ալիևը սխալվում է, եթե կարծում է, որ Արցախի բնիկ հայ ժողովուրդը այլ բնակավայր ունի, քան Արցախի Հանրապետությունը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Չնայած բոլոր զրկանքներին, մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ մենք շարունակելու ենք մեր պայքարը մեր հայրենիքում ազատ, անկախ ու անվտանգ ապրելու համար:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի, անթույլատրելի է ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքը՝ տարածքային ամբողջականության արհեստական գերակայությունն ապահովելու համար»,- գրել է Բեգլարյանը: