Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: «Այսօր ես միանում եմ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների համար վշտացող բոլոր հայերին։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել …

