Այդ դիվերսիոն հրոսակախմբերը խոսում էին հայերեն․ մի՛ թերագնահատեք, թշնամու լեզուն պե՛տք է սովորել․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Աշխարհաքաղաքական մեծ շարժերը՝ պատերազմները, հարձակումները, մեծացնում են Հայաստանի ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը սպառնացող վտանգները։ Այսօր առավել ևս ռիսկերը մեծ են՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պարբերական կրկնությունների, ներկայացվող պահանջների և շանտաժների, ՌԴ-ի՝ դաշնակցային պարտավորությունները չկատարելու պայմաններում։

Ինչո՞ւ են լրջագույն ճգնաժամերը կրկնվում պարբերական և հիմա ի՞նչ ռիսկեր են առկա։ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ հայոց պատմության դասագրքերը թաքցնում են բազմաթիվ ճշմարտություններ, ավելին՝ ոչ թե սովորողներին տալիս են վերլուծելու կարողություն, այլ դեպքերն ու իրադարձություններն են աղճատված, ոչ լիարժեք ներկայացնում։ Հայաստանի քաղաքական դաշտի դիսկուրսը ևս անհամարժեք է իրադրությանը՝ ընդդիմության և իշխանության խոսույթը լի է «հող տվող», «դավաճան» պիտակավորումներով, և քաղաքական գործիչների ստվար հատված ոչ թե բանավիճում է գաղափարների շուրջ, այլ վիրավորում դիմացինին։ Պետության շահերի տեսանկյունից սա վնասակար է։

Արմեն Մարտիրոսյանը մեր հասարակությանը հատուկ է ճշմարտությունները թաքցնելու, դրանց մասին չխոսելու վախը։

«Հայաստանում մարդն անվտանգ իր կարծիքը չի կարող հայտնել, քանի որ հարձակվում են մարդկանց վրա տեսակետի համար։ Շատերը լռում են, որ չհարձակվեն իրենց վրա։ Հայհոյանքը վերջանում է, գալիս են նացիոնալիստական փաստարկները, որոնցով կարելի է միշտ էլ գրգռել մարդկանց։ Սա արդյունք է նրա, որ դու՝ որպես պետություն, չես տվել մարդկանց քննադատական մտածողություն»,- ասում է նա։

Մարտիրոսյանը ձախողումների հիմքում տեսնում է օտարումը գիտության և կրթության ոլորտներից, երբ պետական քաղաքականությունները չեն հիմնվում հաշվարկների և գիտելիքի վրա։ Ավելին՝ հաճախ է բացակայում կասկածելու կարողությունը, ինչը ևս նա պրոբլեմ է համարում․ «Մեր պարտությունների արմատը մեր անբավարար գիտելիքներն են, կասկածելու ունակ չլինելը։ Ենթադրենք՝ բանակը 44-օրյա պատերազմից առաջ ասել է, որ պատրաստ ենք հաղթել առանց մի քայլ հետ սկզբունքով, բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պիտի կասկածեին այդ մարդկանց ասածի վրա, և ԱԱԾ-ի, գաղտնի հանձնաժողովի միջոցով ստուգեին՝ արդյո՞ք այդպես է»։

Գիտելիքի և կրթության պակասն Արմեն Մարտիրոսյանը տեսնել է պատերազմում, ինչը բացասական հետևանքների է հանգեցրել․ «Պատերազմում դիվերսիոն հրոսակախմբերը, որ թափանցում էին, բոլորը խոսում էին հայերեն։ Ես կարծում եմ՝ թշնամուն լեզուն պետք է իմանաս։ Եթե մի օր թշնամին վերածվում է հարևանի, հարևանիդ լեզուն էլ պիտի իմանաս։ Տարբեր մարդիկ ասում են՝ «թուրքն ո՞վ է, որ սա ասի»։ Ո՛չ, պետք չի թշնամուն թերագնահատել, լեզուն պետք է սովորել։ Թե չէ՝ երբ մենք թուրքերենից թարգմանված գրքեր ենք հրատարակում, ասում են՝ նրանց մշակույթը․․․ սա նրանց համար է, որոնք գիրք կարդացել են և մտահոգ են պետության ճակատագրով։ Կրթվելը ամենածանր ասպարեզն է, որ մարդը բռնել է։ Մեծ ժամանակ է պետք»։

ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր։ Արդյո՞ք թշնամանքն ու անվստահությունը հայ և ադրբեջանցի ժողովուրդների մեջ այնքան չեն խորացել՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանում առկա համակարգային հայատյացությունը, որ խաղաղության հնարավոր չլինի հասնել՝ իր բովանդակության մեջ։

«Մարդիկ հոգնել են պատերազմական վիճակից, սա ձեռնտու է միայն պատերազմական կուսակցությանը, և այն կոնկրետ անուն չունի։ Այն մարդիկ, որոնք պատերազմով են սնվում, հարստանում, մնում են բեմում, հայտնվեցին պառլամենտում և այս պատերազմում նրանք չպարտվեցին։ Ժողովրդի մի մասը պատրաստ է պատերազմի վիճակից հեռանալ և խաղաղ կյանքով ապրել, բայց ես պատկերացնում եմ՝ «զինված-խաղաղ», որ քեզ պաշտպանես, ամեն տանը լինի զենք։ Բոլորս պիտի զինված լինենք՝ և՛ թշնամին զսպված կլինի, և՛ լակոտը, գյադան, բանդիտը։ Եթե Պողոս Պողոսյանը զինված լիներ, կարող է՝ Քոչարյանը կամ նրա ախրաննիկները չկարողանային սպանել, բոլորս էլ պետք է զինված լինենք, որ խուլիգանը, փչացածը քեզ վրա ձեռք չբարձրացնի, ինքնապաշտպանվես»,- ասաց «Անտարես» հրատարակչության տնօրենը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան