«Սատանի անիվի» հետքերով․ կարուսելը դեռ չի շահագործվում, քաղաքապետն ասում է՝ այն ապօրինի է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արդեն մի քանի ամիս է՝ Երևանի տարբեր հատվածներից տեսանելի է «Հաղթանակ» զբոսայգում կառուցված նոր ատրակցիոնը, այսպես կոչված, «սատանայի անիվը»։ Թեև այն կառուցվել է այս տարվա սկզբին, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանի ուշադրությանն արժանացել է վերջերս։ Պարզվում է՝ ատրակցիոնի կառուցման համար քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրել, և այն ապօրինի է։

Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի կենտրոնում, բոլորի աչքի առաջ հսկայական ատրակցիոն է կառուցվել՝ վրիպելով պատկան մարմինների աչքից։ Արդյո՞ք այն անցել է համապատասխան տեխնիկական զննություն, և երբ կհանձնվի շահագործման։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հենց «Հաղթանակ» զբոսայգում։ Factor TV-ի նկարահանող խմբին դիմավորեց տարածքի մենեջերը՝ հրաժարվելով որևէ հարցի պատասխանել։ Նրա խոսքով՝ զբոսայգու տնօրենն արձակուրդում է, իսկ փոխտնօրենը՝ արտերկրում։

«Մեզ հարցը ներկայացված է, մեր տնօրենը բոլոր հարցերին պատշաճ կերպով պատասխանել է, և ներկայացվել է քաղաքապետարան, որի մասին շուտով, կարծում եմ, դուք էլ կիրազեկվեք»,- նշեց տարածքի մենեջեր ներկայացած Սյուզաննա Բաղդասարյանը։

Նա մեզ հորդորեց հարցերն ուղղել գրավոր՝ խոստանալով պատասխանել դրանց մինչև օրվա ավարտը, սակայն դրանք գրավոր ստանալուց 2 օր անց դեռևս պատասխան չկա։

Այնուամենայնիվ, տարածքի մենեջերը, որը հրաժարվեց նկահարանվելուց, մեզ հետ բանավոր զրույցում նշեց, որ ատրակցիոնը շահագործման չի հանձնվի այս տարի՝ սեզոնի ավարտով և աշխատանքների անավարտ լինելով պայմանավորված։ Նրա խոսքով՝ զբոսայգում գործող նմանատիպ ատրակցիոնն արդեն հին է, և նորը կառուցվել է՝ այն փոխարինելու համար։

Factor.am-ը կապ հաստատեց նաև ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանի հետ։ Նրա խոսքով՝ ատրակցիոնի կառուցման համար փորձաքննությունը բաղկացած է 3 փուլից։ Առաջին փուլը նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն է, որի վերաբերյալ տեսչական մարմինը դրական եզրակացություն է տվել։

«2-րդ փուլով տրվում է տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Մենք արդեն ստացել ենք դիմումը, ընթացք ենք տվել, ամսի 10-ին ենք ստացել այդ դիմումը։ Դա վերջացնելուց հետո արդեն պետք է ստանանք 3-րդ դիմումը, որը տրվելու է նախագծային փաստաթղթերի վերաբերյալ գործարկվող եզրակացություն, որով արդեն տալու ենք փորձաքննության եզրակացություն նախագծի փաստաթղթերի վերաբերյա»,- նշեց ԱԻՆ ներկայացուցիչը։

Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 3-ի գործակարգավարական նիստում քաղաքապետը հայտարարել էր, թե Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նոր կառուցված ատրակցիոնն ապօրինի է տեղադրվել։ Դիմեցինք Երևանից քաղաքապետարան՝ հասկանալու համար՝ արդյո՞ք արդեն կազմվել է արձանագրությունը, սակայն հայտնեցին, որ այս պահին որևէ նորություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան