Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական ակտիվ համագործակցությունը՝ մարդասիրական և հումանիտար մի շարք խնդիրների լուծման գործում: Վահագն Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա …