Հողը որպես այդպիսին արժեք չունի, արժեքը հողի վրա ապրող մարդիկ են․ ապաքաղաքական զրույց Մարկ Գրիգորյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է գրող, լրագրող Մարկ Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ իրենց անցյալին պետք է առերեսվեն ոչ միայն թուրքերը, այլև մյուս բոլոր ազգերը, նաև մենք՝ հայերս: Դա ենթադրում է սեփական պատմական պատասխանատվության գիտակցում, որը բարդ խնդիր է, քանի որ զոհ լինելը շատ ավելի հարմար դիրք է: Միայն պատասխանատվություն ստանձնելով կարելի է խոսել ապագայի մասին, մինչդեռ Հայաստանում ապագայի թեմայով խոսակցությունը մշտապես հանգում է Ցեղասպանությանը և պատերազմներին:

Աշխարհի ներկայիս անկայուն վիճակը գրողը բացատրում է նրանով, որ 20-րդ դարի արյունալի պատերազմներից հետո անգամ պետությունների ղեկավարները և քաղաքական գործիչները չեն հասկացել, որ հողն ինքնին արժեք չունի: Արժեք են ներկայացնում մարդիկ, որոնք ապրում են այդ հողի վրա և իմաստալից են դարձնում տվյալ ազգի գոյությունը: Դա պետք է հասկանան ոչ միայն Հայաստանում, այլև հարևան երկրներում և մեծ տերություններում որոշումներ ընդունողները: Այդ առումով հաղորդման հյուրը կարծում է, որ պարտություններն ավելի շատ բան են սովորեցնում ազգերին, քան հաղթանակները:

Հիշելով 1920-ական թվականներին Հայաստանի վերածնունդը՝ Մարկ Գրիգորյանը նշում է, որ այն ժամանակվա կոմունիստական ղեկավարները հասկանում էին, որ նոր Հայաստան հնարավոր է կերտել միայն զարգացած, կրթված մարդկանց՝ էլիտայի օգնությամբ: Ըստ գրողի՝ այդ գիտակցությունը կար, որովհետև իրենք՝ այդ ղեկավարները, նույնպես կրթված մարդիկ էին:

Մանրամասները՝ տեսանյութում: